Անցնել բովանդակությանը

Վանեցի գեղջուկի տաղը

1876

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Աղոթարանը բացվեցավ, ժամանակ է զարթելու. Էրթամ ախոռ, գոմշուկներըս լըծեմ՝ գութան վարելու։ Դ՜եհ, գոմշուկներ, ելե՛ք, ելե՛ք, արտը էրթանք աշխատինք. Հարկ ու խարճի վատեն մոտ է. վոթենք արուն ու քըրտինք։ Հայի գութա՜ն, հայի գութա՜ն, որի՞ համար կը ջանաս, Ո՜վ քեզիմով կը տանջըվի, որի՞ն դու կուշտ հաց կու տաս։ Այն օր, երբ քեզ ձեռքըս առի՝ ազատ օրըս կորուցի, Անվախ սիրտըս վըհատեցավ, հոգիս թուրքին մատնեցի։ Բա՛վ է, գութան, մեր տանջանքը, համբերությունն վերջ ունի, Դուն տեսա՞ր, որ մեր դուշմանը ամոթ, խելք ու գութ չունի։ Արի՛ փըշրեմ ես քու խոփը, տանք դարբինին կռելու, Կըռենք-կոփենք սուր ու սուսեր՝ դուշմանի դեմ կռվելու։ Եղբարք հայեր, առե՛ք խոփը, տվե՛ք դարբինին կըռելու. Կըռել-կոփել սուր ու սուսեր՝ Հայաստանը փըրկելու։

Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Վանեցի գեղջուկի տաղը» բանաստեղծությունը (1876) գյուղի և աշխատանքի մասին։

Առավոտյան գութանը լծելիս գեղջուկը գութանին է դիմում՝ ո՞ւմ համար ես ջանում, և հասկանում է, որ խոփը ձեռք առած օրը ազատ օրը կորցրեց։ Երգն ավարտվում է խոփը դարբնին տալու և սուսեր կռելու կոչով։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14