Իմ հերոս պապը
Մի նկար է ժպտում պատից՝
Այնպե՛ս ջահել, այնպե՛ս սիրուն,
Բայց արի տե՛ս՝ ապրել է նա
Ընդամենը քսան գարուն։
Նա իմ պապն է եղել բարի,
Ափսո՛ս, նրան ես չեմ տեսել.
Տատս է միայն, արցունքն աչքին,
Նրա մասին հեքիաթ ասել։
Ընկել է նա որպես հերոս՝
Պաշտպանելիս հողն հայրենի.
Ա՜խ, չլիներ պատերազմը՝
Ես էլ պապիկ կունենայի։
Թեմաներ