«Եթե անգամ այնպես փայլես, ոնց ամենքը»
«Ութնյակներ» ժողովածու
Եթե անգամ այնպես փայլես, ոնց ամենքը,
Քեզ չե՜ն տեսնի,— ի՞նչ իմանաս։
Եթե անգամ այնպես քայլես, ոնց ամենքը,
Տեղ չե՜ս հասնի,— ի՞նչ իմանաս։
Տե՛ս, շատերը չեղած գարուց
Բերք են վերցնում մեկին հազար,
Իսկ քո ոսկի ցորենից էլ՝ մեկ էլ տեսար՝
Փո՜ւշ կբուսնի,— ի՞նչ իմանաս։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Թեմաներ