Անցնել բովանդակությանը

«Մեղուն ինքն էլ չգիտե»

«Ութնյակներ» ժողովածու

Մեղուն ինքն էլ չգիտե, Թե խայթելիս կսատկի։ Ցողունն ինքն էլ չգիտե, Որ կթոշնի՝ թե ծաղկի։ Դու, որ մարդ ես՝ ոչ մեղու, Ոչ էլ ցողուն մի անշունչ, Ամեն «սխալ» մի՛ ձաղկիր, Ամեն «սխալ» մի՛ շտկիր։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8