Անցնել բովանդակությանը

Ես չեմ շտապում

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ես չեմ շտապում։ Շտապում է նա, Ով ուշանում է։ Ես չեմ ուշանում։ Ու թե տանջվում եմ՝ Ուշացողների երեսից միայն, Ուշացողների՛, Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել Ե՛վ առաջավոր, Ե՛վ առաջատար։

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 10