Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում XI

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Նա թարգմանիչն է ձեր այն (ինչերի՞), Որ չեն հասցըրել անգամ մի՛տք դառնալ, Այլ ընդամենը շարժում են հոգու, Խաղ են մկանի Կամ արյունի եռք… Նույն ինքը նա է, Որ լաց է լինում Խաղալիք ուզող ձեր երեխայի Անմեղ աչքերով, Եվ ժպիտ դառնում Ձեր նորածինի երեսի վրա… Թեպետ չգիտի ճամփան էլ ձեր տան Եվ ո՛չ մի անգամ չի եղել այնտեղ, Բայց ձեզ այնքան է բարեկամ ներքուստ, Որ նրա վրա նույնիսկ չի հաչի Ձեր զգոն շունը… Նա ձեր փոխարեն Ձեր երազներն է տեսնում քնի մեջ… -Այդ… ե՜ս եմ որ կամ։

Թիֆլիս · 31.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Վերնագիրը վերջում XI» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 19 տող՝ 5-6-5-2-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 19