Անցնել բովանդակությանը

Վագրն ու կատուն

«Ձեր ծանոթները» ժողովածու · 1971

Տեսե՛ք՝ Վագր է սա, Իսկ սա էլ կատու։ Իրար նման չե՞ն, Բա չե՞ք նկատում, Որ կարծես Վագրի քթից է ընկել Ձեր լավ խաղընկեր, Մեր ընկեր Կատուն։ Այնպես է եղել, որ իսկապես է՛լ Վագրը մի ցուրտ օր Շա՜տ, շատ է մրսել, Իսկ մութ անտառում՝ Ի՜նչ դեղ ու բժիշկ, Մրսած Վագրին ո՞վ կամ ինչպե՞ս բուժեր։ Ու փռշտում է Վագրը շատ ուժեղ։ Եվ նրա քթից մի բան է կաթում, Որ տեղն ու տեղը դառնում է... Կատու։ Դրա համար էլ նման են այդքան Մեր ընկեր Փիսոն և Վագըր արքան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1971 թ.
Ժողովածու Ձեր ծանոթները
Տողերի թիվ 18