Անցնել բովանդակությանը

Կապիկը

«Ձեր ծանոթները» ժողովածու · 1971

Մի ժամանակ մարդ է եղել Կապիկը, Բայց կեղտոտ է միշտ էլ եղել շապիկը, Որովհետև ներկարար է նա եղել։ Միշտ կանչել են մե՛ր տուն — ձե՛ր տուն՝ լավ տեղե՛ր, Ու շա՜տ լավ էլ վարձ է առել Կապիկը, Որ պա՛տ ներկի, Վա՛տ չներկի, Որ ներկի դո՛ւռ, Բայց ո՛չ անդուր, Տարբե՛ր բաներ՝ տարբե՛ր գույնով, Ո՛չ թե նույնը մի՛շտ էլ նույնով։ Իսկ ներկարար մեր Կապիկը՝ անփույթը, Ունեցել է միայն կարմիր-կապույտը, Ու ներկել է ո՛չ այնքան մեր հատակը, Որքան իր պոչի տակը, Ո՛չ այնքան մեր պատերը, Որքան հենց իր մատերը։ Եվ մի օր էլ, երբ մարդկանց Հոգուն է նա հասցըրել, Բոլորը մեկ հավաքվել են ժողովի, Էլ չե՛ն թողել, որ ճղավի-բղավի, Ո՛չ էլ ուզել կամ չուզելն են հարցըրել Ու... կապիկ են դարձրել։ Չե՞ք հավատում՝ գազանանոց գնացեք Ու կտեսնեք, որ կապիկի պոչի տակ Մինչև հիմա դեռ կարմիրն է մնացել, Իսկ մատների եղունգի տակ անփույթը Մինչև հիմա չի լվացել կապույտը...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1971 թ.
Ժողովածու Ձեր ծանոթները
Տողերի թիվ 28