Անցնել բովանդակությանը

Ծեր լինելու ցանկություն

«Նորից քեզ հետ» ժողովածու

Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար, Ապավինած միայն անցյալների հուշին, Լինել ապրա՛ծ, անցա՛ծ, որ սիրտս այսպես չզգար Ոչ սեփական զարկը, ոչ՝ ուրիշի։ Լինել լո՜ւռ ու պարտված, Արդեն հաղթա՛ծ դավին, Հուզումներից պարպված Եվ անկարող ցավին, Եվ ուշացած սիրուց ու կարոտից դաժան, Հիշել — ու հասկանալ, զգալ գոնե այնժամ, Որ դժվա՜ր չէր այսպես, Անհնա՜ր չէր այսպես Ապրել առանց իրար և իրարից բաժան…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 13