Դու եկար
«Նորից քեզ հետ» ժողովածու
Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս։
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս։
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա։
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե՝ փորձա՛նք, զո՜ւր ես գալիս։
«Նորից քեզ հետ» ժողովածու
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Դու եկար» ութնյակ բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։