Անցնել բովանդակությանը

Սերունդների հերթափոխությունը

«Աստծո քարտուղարը» ժողովածու · 1965

Ամեն սերունդ Նախ և առաջ մտածում է լռության մեջ, Իսկ երբ խոսել է սկսում՝ Բարկացնում է ավագներին Եվ բարկացնում անկեղծորե՛ն, Որովհետև... կրտսերը՝ մի՜շտ անհասկացող, Իսկ ավագը... հասկացող է։ Ավա՜գ աստված, Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր Հասկացողն ու կասկածողը... Ամեն սերունդ Նախ և առաջ մահանում է կասկածելով։

Չանախչի · 09.XI.1965թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Սերունդների հերթափոխությունը» բանաստեղծությունը (1965, «Աստծո քարտուղարը» ժողովածուից) սերունդի և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 7-3-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Աստծո քարտուղարը
Տողերի թիվ 12