Անցնել բովանդակությանը

Պահ կասկածի

«Աստծո քարտուղարը» ժողովածու · 1965

Թե իսկապես հավատացած ես լինեի, Որ իմ երգը ձեզ կարող է օգուտ բերել, Ձեզ երգերով բանակի՜ պես կզինեի։ Բայց ի՞նչ օգուտ՝ նստել ինչ-որ երգեր գրել։ Ի՜նչ է երգը. ցաված հոգու մխիթարանք... Տեղ էլ հասնի՝ չկատարվող ապսպըրանք... Վալերյանի երկու կաթիլ պղտոր հեղուկ... Թե խայթում է՝ իր իսկ խայթից սատկող մեղու... Իսկ թե երգը մինչև անգամ զենք է դառնում, Ո՞ւր է ձեռքը, որ ինքնակամ զենք է բռնում...

Մոսկվա · 20.IV.1957թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Աստծո քարտուղարը
Տողերի թիվ 10