Անցնել բովանդակությանը

Սերը՝ հանելուկ

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1967

Ե՞րբ և ինչպե՞ս է, Որ մենք մեր գլխով Կարծես դիպչում ենք արևի գլխին Ու մեր ոտքերի տեղն ենք մոռանում, Քանի որ սրանք Խրված են լինում Օվկիանի խորունկ հատակում կարծես… Ե՞րբ և ինչպե՞ս է, Որ մեր աչքերը Խոշորանալով ու լայնանալով Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր, Ու մոռանում ենք տեղը մեր սրտի, Որ տրոփում է արդեն… ամենո՜ւր՝ Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում, Նաև Մեր ծնկների՛ մեջ, Մեր կրունկների Ու մինչև անգամ… ատամների՛ տակ… Եվ տնավորված մեր սիրտը Դարձյա՜լ Տնավեր դարձած Ու թափառական դարձած վերստին, Ճամփա է ընկնում Մաշված հետքերով անքուն կարոտի՝ Ինքն իրեն նորից դառնալու հույսով… Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է, Որ ցավի հումը Եփվել-եռալով դառնում է տանջանք… Եվ մի այնպիսի՜-այնպիսի՜ տանջանք, Որ մեզ դարձնում է… կենտրոն աշխարհի։

Արզնի, 13.III.1967թ.

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1967 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 30