Անցնել բովանդակությանը

Հանելուկ երկրորդ

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1967

-Այդ ո՞ր կենդանին է, որ չգիտի լողալ, Իսկ թե փորձեց՝ Սուզվում-խեղդըվում է։ Շա՜տ-շատերը իրենց չարչարեցին Իզո՛ւր, Մտածեցի՜ն երկար, միտք արեցին Իզո՛ւր, Մեծը փոքրին նայեց, Սա՝ տարեցին Իզո՜ւր, Մինչև որ պատահած կենդանաբանն ասաց. -Այդ կենդանին ուղտն է։ Իսկ ես գոռացի. -Ո՜չ, Այդ կենդանին… ե՛ս եմ, Որ չգիտեմ կյանքի սահանքներում լողալ, Հետն էլ նաև… սողալ…

Արզնի, 02.III.1967թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1967 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 17