Անցնել բովանդակությանը

Սարսռում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Սարսռում եմ           Հալվող-հալվող քո հպումից           Ու պաղ քամուց,           Եվ ա՛յն մտքից,           Թե կարող եմ քեզ կորցընել… Թրթըռում եմ           Բաց աչքերով խարխափումից,           Փակ թշնամուց           Եվ ա՛յն մտքից.           Որ կարող եմ շատ շոյելուց           Թռչնակի պես քեզ մեռցընել… Դողդողում եմ           Որդո՛ւս վրա           Եվ քո սիրո՛,           Բախտի՜ վրա իմ տարագիր ժողովրդի… Թպըրտում եմ           Սրտի՜ նման…

Մոսկվա, 10.IX.1957թ. 14.XI.1957թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Սարսռում եմ» բանաստեղծությունը (1957, «Մարդը ափի մեջ» ժողովածուից) խոհի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 5-6-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 17