Անցնել բովանդակությանը

Ռետին չեմ - թուղթ եմ

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ա՜խ, դժբախտաբար, ռետինի՛ց չեմ ես, Որ ձգես՝ ձգվեմ, Թողնես՝ կարճանամ, Ինչքան ճմըռթես՝ Թողնելուց հետո Շուտ վերըստանամ իմ տեսքը նախկին։ Ես, ավելի շուտ, թղթի եմ նման, Քաշես՝ կպատռես, Ճմըռթես՝ պրծա՜վ — Իմ նախկին տեսքը չի՜ վերականգնի Եվ ո՛չ մի արդուկ։ Կյանքի հետքերը վրաս են մնում Եվ անց չեն կենում, Ինչպես տառերը՝ մամըլված թղթից…

Թիֆլիս · 29.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 13