Անցնել բովանդակությանը

Քո խակ սերը եվ իմ հասուն տանջանքը…

«Նույն հասցեով» ժողովածու

Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը Հանդիպեցին որպես երկու ուղևոր՝ Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում Եվ, ճարահատ, պիտի քայլեն միասին Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը։ Ու երբ, հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք, Մինչև անգամ երբ պառկում ենք կողք-կողքի, Ինչպես հայոց հեքիաթներում՝ մեր միջև Լուռ դրվում է հեքիաթական թրի պես Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Քո խակ սերը եվ իմ հասուն տանջանքը…» բանաստեղծությունը («Նույն հասցեով» ժողովածուից) սիրո և տառապանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 2 հնգատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 10