Անցնել բովանդակությանը

Պարան եմ ուզում

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Երբ իմ սրտի մեջ Անհայտությունն է թպըրտում այնպես,           Ինչպես որ դույլը՝           Դատարկ ջրհորում, Ես երազում եմ մի ամուր պարան, Որ (ո՛չ ինքըս ինձ կախաղան հանեմ),           Որ ինձ դո՜ւրս քաշի,           Դատարկ թե լեցուն՝           Միայն թե դո՜ւրս քաշի։           Կան խորություններ,           Որ ատելի են…

[1959թ.]

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Պարան եմ ուզում» բանաստեղծությունը (1959, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) վիշտի և հույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող՝ 9-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 11