Անցնել բովանդակությանը

Ո՞վ գիտի

«Նորից քեզ հետ» ժողովածու

Դու այնքան չքնաղ, այնքան սիրուն ես, Այնպես գերում ես, այնպես կախարդում. Դու խայտանք բերող մատաղ գարուն ես, Որ ամեն ինչ է իր ճամփին հարթում։ Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ, Թե սիրո համար լավ է և վատը, Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն։ Թե՞ սուրբ է եղել միայն հավատը…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 8