Անցնել բովանդակությանը

Խաբկանք

«Նորից քեզ հետ» ժողովածու

Իրիկունն է իջնում։ Արևը հանգչում է, Գիշերվա մութ շունչն է խստանում։ Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես Եվ վայելք ու սեր ես խոստանում։ Լույսերը վառվում են։ Դու լույսըս մարում ես (Ուզում ես, որ նստենք մթան մեջ), Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես, Տիրաբար շրջում ես իմ տան մեջ։ Գալիս է գիշերը։ Փակում եմ փեղկերը (Չմրսես գիշերվա պաղ հովում)։ Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում… Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն, Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե, Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ, Եվ ես էլ… չեմ մեռնում առանց քեզ։

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Խաբկանք» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 16