Օրհնություն
«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1965
Աստվա՜ծ ձեզ հետ…
Իսկ թե իրոք աստված չկա,
Ձեզ հետ լինի թող երկի՛նքը՝
Իր փոփոխման անմեռ ոգով.
Գյուտի երկա՜ր-երկա՜ր ցավը՝
Կարճ բայց կարծըր իր խնդությամբ.
Արդարության կաղ նժույգը՝
Ճշմարտության իր խթանով.
Փոքրիկների պատվերն անմեռ
Ու Մեծերի մեծ ստվերը
Ձեզ հետ լինի…
Չանախչի, 30.X.1965թ.