Անցնել բովանդակությանը

Մեր թուլությունները

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1965

Մեզանից նրանք, Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ, Հաճախ փորձում են, Գոնե՛ փորձում են Մի կերպ ազատվել իրենց հնօրյա թուլություններից, Ինչպես լավերից լավը գյուղացու Փորձում է կորցնել արդեն ծերացած իր անասունը՝ Նրան սպանել չկարենալո՜վ, Խղճալո՛վ նրան։ Եվ ամեն անգամ Նրանք՝ ծերացած անասունները, Որ մեր մեջ բանող Թուլություններն են մեզ նախընծայված, Վերադառնում են ու գտնում են մեզ, Ո՜ւր էլ որ տանենք — որտե՜ղ էլ թողնենք, Վերադառնում են ու գտնում դարձյալ՝ Հուսահատության դուռ հասցնելով Մեզանից նրանց, Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ։ Հազա՜ր երանի վատագույններին, Որ հուսահատվել չգիտեն բնավ…

Չանախչի, 28.X.1965թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 21