Անցնել բովանդակությանը

Մինչև անգամ մեր ձկները

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Մինչև անգամ մեր ձկները՝ Մեր սևանյան կարմրախա՛յտը, Մեր իշխա՛նը, Մեր բախտա՛կը, Կաթիլներն են կրում կարծես Մեր դարավոր առատ արյան, Որ հեղվել է, Հեղեղվել է Ու ներծծվել Հայոց երկրում։ Եվ մեր ջուրը բազմադարյան, Որ դարավոր մեր խղճի պես Անապակ է Ու հստակ է, Այդ բծերը լվանո՛ւմ է, Լվանո՜ւմ է Ու… չի մաքրում։

Մոսկվա, 19.IV.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 16