Հայաստան
1959
Այստեղ ամե՜ն ինչ ներկված է այնպես
Վառվըռո՛ւն, ներհա՛կ ու թա՜վ գույներով.
Ասես պարզունակ նկար է մանկան։
Սակայն,
Աստվա՜ծ իմ,
Նո՛ւյն այդ աշխարհում
Որքա՜ն բարդություն ու խրթին բան կա…
18.IV.1959թ.
Պարույր Սևակը «Հայաստան» վերնագրով ևս մեկ՝ ավելի հայտնի բանաստեղծություն ունի («Իմ քաղցրանո՜ւն, իմ բարձրանո՜ւն…»)։