Անցնել բովանդակությանը

Մի պահ մեծամտում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Ա՛խ, ի՜նչ բախտ է կյանքում լինել Ամենքի պես, Ամենքի հետ. Գիշերները հանգիստ քնել՝ Ամենքի պես, Ամենքի հետ։ Լինել անդա՛րդ, Լինել հանդա՛րտ՝ Ամենքի պես, Ամենքի հետ. Կյանքին նայել պա՜ղ ու անթա՛րթ՝ Ամենքի պես, Ամենքի հետ։ Չմտածե՜լ վաղվա մասին՝ Ամենքի պես, Ամենքի հետ, Կյանքըդ մատնե՛լ ինքնահոսի՝ Ամենքի պես, Ամենքի հետ…

Մոսկվա, 17.IV.1957թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Մի պահ մեծամտում եմ» բանաստեղծությունը (1957, «Մարդը ափի մեջ» ժողովածուից) գիշերվա և խոհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 19 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 19