«Լինում է այսպես էլ կյանքում»
«Ութնյակներ» ժողովածու
Լինում է այսպես էլ կյանքում.
Իրավ են միշտ իրենց կարծում
Եվ այնպես պատժում են դաժան,
Երբ թեթև զանցանք ես գործում-
Այնքա՛ն խիստ և այնքա՜ն դաժան,
Որ, գիտե՞ք, մեզ պատիժ տալով՝
Շատ թեթև զանցանքի դիմաց
Շատ ծանր հանցանք են գործում։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Թեմաներ