Անցնել բովանդակությանը

«Ինչ էլ որ անես - հարյուրը` հարյուր»

«Ութնյակներ» ժողովածու

Ինչ էլ որ անես — հարյուրը՝ հարյուր, Հազարն էլ հազար է մնում։ Հա՜ զույգ փռշտա — մրսելը՝ մրսել, Հազալն էլ հազալ է մնում։ Ինչքան սիրտըդ տա՝ սաղարթից խոսիր Ու վարդից խոսիր մայիսյան,— Ախար ի՜նչ օգուտ — աշունը՝ աշուն, Խազալն էլ խազալ է մնում։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ինչ էլ որ անես - հարյուրը` հարյուր» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) փիլիսոփայության և երգիծանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8