Անցնել բովանդակությանը

Հպարտ եմ ես

«Նորից քեզ հետ» ժողովածու

Հպարտ եմ ես նրա համար, Որ փառահեղ՝ պատմությունըդ, Եվ անունըդ այնքան հին է։ Հպարտ եմ ես նրա համար, Որ փլվել է թեպետ տունըդ, Բայց չի խախտվել նրա հիմը։ Հպարտ եմ ես, որ քեզ համար Որդիներըդ դարեր ընկան, Որ սուրբ պահեն քո անունը։ Հպարտ եմ ես, որ քեզ համար Թանկ է եղել թանաքն այնքան, Որքան կարմիր քո արյունը։ Հպարտ եմ ես քո մատների Ճարտարությամբ անհատնելի, Քեզ թարգմանող քո գրքերով։ Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ, Լեզվով, որով երբ չես խոսում՝ Նույնն ես ասում քո երգերով։ Հպարտ եմ ես քո անցյալի Մաքառումով ու պայքարով, Տոկունությամբ, կամքով համառ։ Հպարտ եմ ես քո պանծալի, Քո լուսավոր այս ներկայով, Որ… գալիք է այլոց համար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 24