Անցնել բովանդակությանը

Հիմարաբար խոստովանում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Հիմարաբար խոստովանեմ և այն, որ ես… Ես էլ ձեզ պես մարդ եմ ծակաչք.           Անտեր աչքըս՝           Թեկուզ փակած,           Չի՛ կշտանում -           Ու տանջում է,           Եվ գլխիս դեմ սիրտս հաճախ           Ըմբոստանում՝           Պահանջում է Օտար այգուց վարդ ու կակաչ, Ուրիշների փռից՝ տաք հաց. Ծուռ է նայում օտար կնոջ, Թե իմն անգամ լինի հնոց, Իսկ նա՝ նույնիսկ ցրտից ճաքած… Հիմա՞ր մարդն է այսքան անկեղծ խոստովանում, Թե՞ խելոքն է ունեցածով միշտ գոհանում…

Մոսկվա, 20.VI.1957թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 16