Հավերժ ներկան-բացական
«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1963
Աչքեր ունի նեղ-երկարուկ,
Ասես լինեն կորիզ հոնի,
Ունի հայացք մի հեռախույս,
Նման մթին հորիզոնի։
Տիրուհի՞ է — տիրուհի չէ։
Սիրուհի՞ է — սիրուհի չէ։
Քո՞ւյր է — քույր չէ։
Կո՞ւյր է — կույր չէ։
(Երբ որ պետք է՝ կնկատի,
Երբ որ պետք չէ՝ չի նկատի)…
Անպարտադիր և անհրաժեշտ,
Հավերժ ներկա և բացակա՝
Թե «սեր» ասես՝ խնդրում է շեշտ,
Թե ասես «կին»՝ վեհ ածական։
Եվ էակ չէ վերացական,
Այլ կենդանի՜, միս-ոսկորո՜վ։
Իսկ անո՞ւնը։ Ասեք Խոնարհ,
Ասեք Շնորհ, ասեք Գորով։
Եվ մի՛ հարցըրեք, ումն է նա.
Այս մեկը թող գաղտնիք մնա…
Երևան, 14.XI.1963թ.
Թեմաներ