Անցնել բովանդակությանը

Պիտի...

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1963

Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն Վերջ ունենա՞ պիտի… «Պիտի… այսպես անենք, Պիտի… այնպես անենք։ Պիտի… այսպես լինի, Պիտի… այնպես լինի։ Պիտի… պիտի… պիտի»… Այսպես «պիտի»-ն պիտի Նստի գահի վրա, Իսկ մենք մնանք ոտքի, Երկրպագենք նրան…

Երևան, 03.XI.1963թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Պիտի...» բանաստեղծությունը (1963, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) երգիծանքի և խոհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող՝ 2-5-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 11