Անցնել բովանդակությանը

Հանելուկ առաջին

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1967

-Իսկ այդ ի՞նչն է, Որ երբ հասավ՝ Փախցընում է մեր քունն աչքից։ Պապիկն իսկույն հազն իր հազաց Ու երբ պրծավ բարեհաջող, Իսկույն ասաց. -Ծերությո՛ւնը։ Պատերազմի երես տեսած Հայրիկն ասաց. -Գերությո՛ւնը։ Մայրիկն ասաց. -Մերությո՛ւնը։ Ու կրկնեց. -Մերությո՜ւնը։ Փոքրիկ տղան Փոքրիկ ափը զարկեց ափին Ու ձայնիկն իր միացնելով Զնգուն ծափին՝ Չասա՜ց… գոռա՛ց. -Ձմեռ Պապի՜ն։ Իսկ աղջիկը արբունքահաս՝ Վառված ձեռով Հարդարելով իր վարսերը՝ Ոչի՛նչ չասաց. Բայց մտածեց. -Պա՞րզ չէ, սե՜րը…

Արզնի, 01.III.1967թ.

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1967 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 26