Անցնել բովանդակությանը

Գժվում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1961

Եվ ինձ լսելով՝ Կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». Իսկ ես էլ կասեմ. «Այո՛, գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել»։ Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում։ Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում։ Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ։ Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ։ Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան։ Ծառե՞րն են փթթում՝ Գժվա՜ծ են անշուշտ։ Երկի՞րն է պտտում՝ Գժվա՜ծ է անշուշտ… Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ Բե՛րք չեն դառնալու։ Թաթերը մինչև կարգին չգժվեն Ձե՜ռք չեն դառնալու։ Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ Ե՜րգ չեն դառնալու… Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի…

Երևան, 01.X.1961թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 23