Անցնել բովանդակությանը

Ամենավայրի սպանությունը

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Եվ ա՛յն հասկացա —           Խինդով ու ցավով — Որ անհնար է բուրմունքն սպանել, Հա՛, անհնար է բուրմունքն սպանել՝ Առանց դիմելու նրա ազգական Գարշահոտության չար օգնությանը։ —Ամենավայրի՛ սպանությունը, Որ չեն հորինել սուլթաններն անգամ։

[1959թ.]

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ամենավայրի սպանությունը» բանաստեղծությունը (1959, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) խոհի և փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ 6-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 8