Անցնել բովանդակությանը

Գարնան հրահրմամբ

«Նույն հասցեով» ժողովածու

Երեկ՝ դեռ խոնարհ,          Երեկ՝ դեռ հլու,          Իմ սիրտը այսօր Խաղա՜ղ — անարյո՜ւն ապըստամբության դրոշ է պարզել Իշխանության դեմ ա՛յն բռնակալի,          Որ կոչվում է Խելք          Ու կոչվում Գլուխ։          Արյուն չի՜ թափվի.          Զորքեր մի՛ բերեք։          Արյուն չի՜ թափվի։          Բայց արյան եռքից          Երակ-զարկերակ          Խփում են արագ. Ապըստամբության թմբուկ են զարկում։          Արյուն չի՜ թափվի։          Դրա փոխարեն՝ Արյուն է թափում ծաղկած նռնենին, Արյուն են հագել կին ու աղջիկներ, Արյուն է հոսում երկնակամարով՝          Արյուն արևի՜. Որ լերդանալիս դառնում է վառ ամպ։ Եվ ի՞նչ է ուզում սիրտըս ապըստամբ։          Թե չեք հասկանում՝          Դուրս եկեք փողո՛ց,          Դուրս եկեք փողո՜ց,          Ուր, տեսե՛ք, մարդիկ Լքել են հիմա իրենց տաք մորթին          Ու հագել մի բան, Որ հին մի բառով — անշուշտ՝ անհաջող-          Մետաքս է կոչվում, Իսկ նոր մի բառով — նույնքա՛ն անհաջող՝          Նեյլոն ու կապրոն։ Անցնում են, տեսե՜ք, կեցվածքներ պես-պես,          Ձևեր բյուրբազում, Բոլորը՝ մսից — տա՜ք ու մարդկայի՛ն, Կրծքների ներքո ո՛չ թե պաղ մարմար,          Այլ մսի կտոր,          Որ կոչվում է սի՜րտ,          Եվ ամե՜ն սրտում՝ Խաղա՜ղ — անարյո՜ւն խռովություն է…          Կանանց աչքերում,          Տեսե՜ք,          Փլվել է ինքը երկինքը          Ու ծիծաղում է… Շքահանդես է սարքել արբունքը- Պատանիների շուրթերի վրա՝          Բեղերի շարքով, Կորություններով նորատիների, Որ դեռ չեն զգում սուրբ կոչումն իրենց…          Մայիսյան արփին,          Տեսե՜ք,          Բազմահարկ շենքերի վրա Իր նկարչության դասերն է տալիս,          Մի նկարչությո՛ւն, Որ ձանձրացել է իրապաշտներից… Քամին ձևեր է քանդում ու կերտում, Ասես թե Լուվրի կամ Էրմիտաժի Հազարէջանոց ալբոմ է թերթում, Թերթածը կարգին չհասկանալով՝

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 59