Անցնել բովանդակությանը

Ձմեռ է։ Եվ ցուրտ է։ Դրսում ենք

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Ձմեռ է։ Եվ ցուրտ է։ Դրսում ենք։ Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք։ Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է Աշխարհի մեծագույն պոետը։ Մեծագույն պոետը աշխարհի, Որ առանց խոսքերի ու բառի Երգերն իր քո առաջ փռում է, Երգում է, երբ անգամ լռում է։ Աշխարհի մեծագույն պոետը, Բայց այնքան, որքան ես քեզ հետ եմ. Որ պիտի չքանա, երբ որ դու Բաժանվես ու նորից գնաս տուն… Եվ մնա՛, և մնա՜ խեղճ տղան Առանց քե՛զ, առանց ե՛րգ ու տաղա՛նդ…

Մոսկվա · 08.III.1952թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ձմեռ է։ Եվ ցուրտ է։ Դրսում ենք» բանաստեղծությունը (1954, «Սիրո ճանապարհ» ժողովածուից) սիրո և ձմռան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ 2-2-2-2-2-2-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 16