Անցնել բովանդակությանը

Բանաստեղծի կյանքը

«Թռուցիկ երգեր» ժողովածու · 1963

Արարատի պես — Ոտքերը՝ հովտի ջերմությամբ վառած, Կատարը՝ սառած։ Տիեզերական հրթիռի նման — Բոցը՝ դեպի ետ, Գլուխը՝ առաջ։ Շրթերի վրա՝ համրաձայն բառեր, Իսկ սրտում՝ դղիրդ, Իսկ հոգում՝ շառաչ… ................... Թո՛ղ նրա կյանքը մինչև իսկ լինի Մի շուտասելուկ և կամ հանելուկ, Միայն թե դառնան խոսքերն էլ… առած…

Մոսկվա · 16.III.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Բանաստեղծի կյանքը» բանաստեղծությունը (1963, «Թռուցիկ երգեր» ժողովածուից) պոեզիաի և արվեստի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող՝ 2-2-3-1-3 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Թռուցիկ երգեր
Տողերի թիվ 11