Անցնել բովանդակությանը

Ավազը՝ հովազ

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ես նա եմ նաև, Որ հասկանում է, Թե ինչու է միշտ ավազը լռում։ Նա հիշում է այն ջրհեղեղները Նախապատմական, Որոնց լուռ վկան նույն ինքն է որ կա, Իսկ երբ չար քամին Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝ Հիշեցընելով Նրա փառավոր անցյալը կորած Ու նրա ներկան աննախանձելի, Ավազը հանկարծ հովազ է դառնում՝ Ճանկըռտում քամու Ու նաև մարդկանց Լպիրշ աչքերը։ Ու նաև մարդկա՜նց, Որ մոռանում են իրենց անցյալը։

Երևան · 15.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 17