Անցնել բովանդակությանը

Աթիլլայաբար

«Նույն հասցեով» ժողովածու

Դեռ նոր հանդիպած՝ մենք բաժանվեցինք,          Իրար նոր գտած՝ կորցըրինք իրար։ Այսպես՝ դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում։ Այսպես՝ մտովին — անգիտակցաբար մեծ մեղք են գործում։ Այսպես՝ տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում։ Այսպես՝ հառնում են, բայց՝ ավելի շուտ՝ թերևըս մեռնում։ Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում։ Այսպես՝ մի ժամով «Հավերժ քաղաքը»՝ Հռոմն են առնում.          Աթիլլայաբար հասցընում մտնել,          Բայց չեն հասցընում կրակի մատնել…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 11