Անցնել բովանդակությանը

Արթնացնող ժամացույց

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Եվ, վերջ ի վերջո, ես ի՞նչ եմ, գիտե՞ք։ Ես արթնացընող մի ժամացույց եմ՝ Ըստ ձե՛ր ցանկության, Ձե՛ր ձեռքով լարված։ Ու երբ պետք է ձեզ՝ Սրտաճաք ճիչով Արթնացնում եմ ձեզ, Որ քնով չընկնեք։ Եվ հաճախ, Իբրև շնորհակալիք, Գլխիս եք բամփում, Որ ձայնըս կտրեմ…

Մոսկվա · 19.IV.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 12