Արդարացնում եմ
«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957
Արդարացնում եմ
Այս երկինք կոչված հրա՛չք սիրունի,
Հրա՜շք սիրունի
Հիմար թվացող անտերությունը
Եվ ա՛յն,
Որ աստղե իր խալերի հետ
Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի։
Արդարացնում եմ
Եվ անծիր ծովի ա՛յն թերությունը,
Որ… ափեր ունի։
Մոսկվա, 20.VI.1957թ. 20.XI.1957թ.