Անցնել բովանդակությանը

Առաջին սերը

«Նույն հասցեով» ժողովածու

Պե՛տք չէ, սիրելի՜ս։          Զո՜ւր ես երդըվում։ Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրըդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկընում հաճախ, Որ աղջըկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգըղ էլ լինի՝ արծիվ է թվում), Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքըդ կորած է, Որ…          Գիտե՛մ, ջա՜նըս.          Զո՜ւր ես կրկընում.          Բայց գիտեմ և այն,          Ինչ դո՛ւ չգիտես. Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 19