Անցնել բովանդակությանը

Անմեկնելի զգացում

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Մտքովըս հաճախ բաներ են անցնում, Որ շատ է նման խելագարության. Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝ Չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ էլ ափսոսանք. Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝ Մի՜շտ ինչ-որ մի ցավ, Ինչ-որ ափսոսանք Ծագում է հանկարծ Ու ծակում հոգիս…

Չանախչի · 18.XI.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 10