Անցնել բովանդակությանը

Անբաժան է քեզնից

«Նորից քեզ հետ» ժողովածու

Անբաժան է քեզնից քո թովչանքը, Ինչպես գույնը՝ ծաղկից, Ինչպես պայծառությունն արեգակից, Ինչպես անրջանքը Պատանեկան թովիչ այն հասակից, Որից ես դուրս եկել Ու դեռ դուրս չեմ եկել։ Անբաժան է քեզնից բարությունը, Ինչպես կրկին քեզնից մայրությունը, Որի դուռն ես եկել Ու դեռ ներս չես եկել։ Անբաժան է քեզնից և երջանկությունը, Որով լեփ-լեցուն են իմ սիրտն ու իմ տունը, Որոնց դուռն ես եկել Ու դեռ ներս չես եկել։ Ես կուզեի քեզնից — սա՜ է իմ տենչանքը- Միշտ անբաժան լինել՝ ինչպես գույնը ծաղկից, Ինչպես պայծառությունն արեգակից, Ինչպես անրջանքը Պատանեկան թովիչ այն հասակից, Որից դուրս եմ եկել, Չէ՜ — տեսնում ես ինքըդ- Որ դեռ դուրս չեմ եկել…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Անբաժան է քեզնից» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 23 տող՝ 7-4-4-8 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 23