Անցնել բովանդակությանը

«Եթե իմ վերջին հայացքը մնա...»

1890

Եթե իմ վերջին հայացքը մնա Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար, Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա, Որ սրտանց ես դու կոծում ինձ համար, Եթե գիտենամ, իրավ պիտի դու Ինձանից հետո ցավես իմ մահով,— Երդվում եմ սիրով, առանց ցավելու Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով։ Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից Ու կըճանաչեմ քո հեկեկանքը, Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ, Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12