Անցնել բովանդակությանը

«Երբ ես տխուր, հուսահատ...»

1889

Երբ ես տխուր, հուսահատ, Ինձ կորած եմ համարում, Շուրջս մեռած, անապատ, Սրտիս երկյուղ է տիրում։ Մահու ձայնը դառնալուր Հասանում է ականջիս, Մարդիկ մնում անհամբույր Եվ խլանում են կանչիս։ Մի զորություն հզորեղ Ինձ հուսադրում է հանկարծ. Եվ զգում եմ, ամեն տեղ Դուն ինձ հետ ես, Աստված։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Երբ ես տխուր, հուսահատ...» բանաստեղծությունը (1889) մահվան և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1889 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12