Ծույլ աղջիկը
1907
Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է,
Մետաքս պիտի, որ մանեմ,
Մաստակ պիտի որ ծամեմ,
Կտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ,
Մթնի քնեմ։
1907
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ծույլ աղջիկը» ութնյակ բանաստեղծությունը (1907) մանկականի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։