Անցնել բովանդակությանը

Թռչունի մտածմունքը

1908

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ               Առատ ու անփույթ, Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,               Կեղևը կապույտ։ Նըրանից հետո աչքըս բաց արի               Մի փոքրիկ բընում, Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,               Ու մայրս է շինում։ Մի օր էլ, բընից գըլուխս հանած, Նայում եմ դես-դեն, Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,               Մեր բունը վըրեն։ Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,               Ամեն տեղ գընում, Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—               Էլ չեմ հասկանում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16