Անցնել բովանդակությանը

«Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր...»

1898

Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր. Վիշտս ու ես ենք արթուն մենակ Եվ ուզում ենք մի լավ հիշել, Թե ո՛րտեղից իրար գըտանք։ — Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ, Ա՛յ անբաժան կյանքիս ընկեր, Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից, Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել… Ու գալի՜ս են սև-սև հուշեր… Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10