Անցնել բովանդակությանը

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է…

1922

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

1922, Հուլիսի 8

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1922 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4